Պատերազմ հրահրելը Արևմուտքի գերիշխանությունը շարունակելու գործիք է. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահն ասել է, որ Արևմուտքը շարունակում է գոյատևել պատերազմ հրահրող քաղաքականությամբ։ Գրում է ParsToday-ը:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բելառուսի վարչապետ Ռոման  Գոլովչենկոն հինգշաբթի օրը այցելել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և ՌԴ նախագահի ուղերձը փոխանցել նրան։

Սիրիայի նախագահն այս հանդիպմանն ասել է. «Բելառուսը Եվրոպայում իր ռազմավարական դիրքի և անկախության պատճառով է թիրախավորվել։ Արևմուտքը նույնպես որդեգրել է պատերազմական քաղաքականություն՝ իր գոյությունը շարունակելու համար: Եթե ​​այս պատերազմները դադարեն, Արևմուտքի հեգեմոն համակարգը կփլուզվի»:

Նշելով, որ Սիրիայի հետ համագործակցության ոլորտները սահմանափակ չեն, Բելառուսի վարչապետը հույս է հայտնել, որ գործունեության ու աշխատանքի ոլորտները կընդլայնվեն։

Ռոման Գոլովչենկոն  հայտարարել է, որ ձևավորվում են նոր կոալիցիաներ և ընդգծել, որ Արևմուտքի հարձակումներն ուղղված են այս երկրում իրավիճակի վատթարացմանն ու տնտեսական գործունեության դադարեցմանը։