Մակրոնի հանդիպումը եվրոպացի գործարարների հետ հստակ ազդանշան էր ԱՄՆ-ի համար. CCTV

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը եվրոպացի ձեռներեցների հետ ԱՄՆ-ին ազդանշան էր, որ Եվրոպան տեր է կանգնելու է իր շահերին, գրում է CCTV-ն։

Շաբաթվա սկզբին Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիսավոր ճաշկերույթ է կազմակերպել եվրոպական բիզնեսի ներկայացուցիչների համար։ Դա պարզապես ընթրիք չէր, այլ նրանց Ֆրանսիայում պահելու դառը փորձ, կարծում է հեղինակը։

«Մակրոնը փորձել է նրանց ազդանշան ուղարկել՝ մնացեք, պետք չէ հեռանալ»,- ասվում է հոդվածում։

Այսօր եվրոպացի քաղաքական գործիչները ավելի քան երբևէ մտահոգված են, որ տարածաշրջանի ձեռնարկությունները կարող են տեղափոխվել Միացյալ Նահանգներ, նշում է նյութը։ ԱՄՆ-ում էներգակիրների կայուն գների և գնաճի նվազեցման օրենքով ԱՄՆ կառավարության առատաձեռն սուբսիդիաների ֆոնին եվրոպացի ձեռներեցներին այլ բան չի մնում, քան «երես թեքել» Եվրամիությունից, գրում է հեղինակը։

«Եվրոպական երկրները փորձում են ազատվել «Միացյալ Նահանգների նվագի տակ պարելու» սովորությունից և փնտրում են ռազմավարական ինքնավարության ուղիներ: Ելիսեյան պալատի ճակերույթը հստակ ազդանշան էր», – եզրափակել է հեղինակը: