«Մեր պատասխանը Բլինքենին». ՌԴ Պետդուման ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք է ընդունել

Ռուսաստանի Պետդուման ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծերի փաթեթ է ընդունել։ Համաձայն օրենքի, ՌԴ-ում այսուհետև արգելվում է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում, ֆիլմերում, գրքերում, գովազդում և այլուր։

Պետդուման նաև տուգանքներ է սահմանել ԼԳԲՏ քարոզչություն իրականացնողների համար։ Ըստ օրենքի, այդ տուգանքը քաղաքացիների համար կկազմի 50 հազարից մինչև 400 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ մինչև 800 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց՝ մինչև 5 միլիոն ռուբլի։

ՌԴ վերահսկող մարմիններն իրավունք կունենան արգելափակել և հեռացնել համացանցից ԼԳԲՏ քարոզչություն պարունակող տեղեկատվության հասանելիությունը ինչպես անչափահասների, այնպես էլ մեծահասակների համար։

«Ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանումը արգելված է։ Լուծումը կպաշտպանի մեր երեխաներին, քանի որ մենք ունենք մեր սեփական ավանդույթներն ու արժեքները»,- ընդունված օրենքը մեկնաբանել է Պետդումայի նախագահ Վլասչեսլավ Վոլոդինը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը և կոչ արել ռուս օրենսդիրներին չեղարկել այն։ Պետդումայում քվեարկության մասնակից՝ նախագծի հեղինակներից Ալեքսանդր Խրինշտեյնը ասել է, որ այս կոչի կապակցությամբ օրինագծերն անվանել են «մեր պատասխանը Բլինքենին»։