Ուզում են մեր մեջ սպանել հայի նկատմամբ հավատը ու մեզ համոզել, թե թույլ ենք․ ես ընդվզում եմ դրա դեմ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր, ազգային գործիչ Կարին Տոնոյանն է։

«Ամենից շատ մեր մեջ ուզում են սպանել հայի նկատմամբ հավատը, ուզում են համոզել, թե հայը չունի այն ազգային նկարագիրը, ինչն ունեն ուրիշ ազգեր, որ մենք թույլ, անկարող ազգ ենք ու  պետք է համակերպվենք այն պայմանների հետ, որ մեզ առաջարկում են աշխարհի հզորները, և համակերպվելով գոյապահպանման խնդիր լուծենք ու ոչ թե զարգացման, ոչ թե մեր առաքելության իրականացման  խնդիր։ Եվ յուրաքանչյուր ոք, ով հայրենատեր է, դրա դեմ ունի ներքին հոգեբանական խոր ընդվզում։ Հզոր հրաբխային ժայթքման պես երբեմն խեղդում է այդ ընդվզումն ինձ ներսից»,- «Մենք»-ի եթերում ասաց Կարին Տոնոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։