ԵՄ բանակցությունները ռուսական նավթի գնի շուրջ փակուղի են մտել. Bloomberg

Ռուսական նավթի գնի շուրջ Եվրամիության երկրների միջև բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ մարդկանց։

Չորեքշաբթի, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ԵՄ-ը պետք է համաձայնության գար Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնի սահմանաչափի սահմանման շուրջ՝ 65-70 դոլար մեկ բարելի դիմաց։

«Եվրամիության երկրների միջև բանակցություններն այն մասին, թե որքան պետք է սահմանել ռուսական նավթի գների բարձր շեմը ըստ G7-ի առաջարկի, մտել են փակուղի»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովն առաջարկել է առավելագույն գին սահմանել 65 դոլար մեկ բարելի դիմաց, մինչդեռ Լեհաստանը և Բալթյան երկրները մերժել են այս գաղափարը՝ իբրև չափազանց մեծ շռայլություն Մոսկվայի նկատմամբ։