ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա կարևորագույն փաստաթղթում ֆիքսված էր Արցախի ինքնորոշման իրավունքը․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադառնալով ՀԱՊԿ-ին` շեշտեց․ «Ցանկացած միջազգային հարաբերություն ենթադրում է ամենօրյա աշխատանք, վստահեցնում եմ ձեզ, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք երեկ քննարկվում էին, դրանից երկար ժամանակ առաջ են պատրաստվում։

«Եթե ամռանը մենք ռազմավարական գործընկերոջից բողոքի պաշտոնական նոտա ենք ստանում, եթե ՀԱՊԿ երկրների որոշ առաջնորդներ խոսում են Փաշինյանի հետ այնպես, ինչպես ես չէի խոսի սեփական արժանապատվության զգացում ունեցող ցանկացածի հետ,  եթե իշխանություններն ամեն ինչ իջեցրել են այս մակարդակի, ապա ի՞նչ ակնկալիքներ կային ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեկվա նիստից»,- հարց հնչեցրեց պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ 2016 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանը կրկին նախագահում էր ՀԱՊԿ-ում, ռազմական գործողություններից մի քանի ամիս անց նույնպես կայացավ Կազմակերպության նիստը։ Տարբերությունը, ըստ նրա, այն էր, որ այդ պատերազմում հայկական կողմը հաղթող էր, նաև այն, որ երկրի ղեկին հայրենասերներն էին։ «Այդ ժամանակ ՀԱՊԿ համատեղ հայտարարություն ընդունվեց,- ասաց Հայկ Մամիջանյանը։-Այսպիսով խնդիրը ՀԱՊԿ-ի՞, թե Հայաստանի պաշտոնյաների մեջ է։ Միգուցե չարժեր առանց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու կամ փոխելու քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում նախաձեռնել։ Միգուցե, չարժե՞ր 2021 թվականի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ խորհրդարանում հրատապ հայտարարություններ պատրաստել, որի տեքստերը օպերատիվ կերպով SMS հաղորդագրությամբ ուղարկվել էին։ Այսինքն փորձ էր արվել սևացնել ՀԱՊԿ-ին մինչև դրան դիմելը»։

Մանրամասները՝ տեսանյութում