Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան կուսակցությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, որ դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։

Ես, Արթուր Սարգսյանը, Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան խմբակցության անդամներ, պահում ենք գործընկերային հարաբերությունները, ուղղակի ես և Արթուր Սարգսյանը՝ լինելով պատգամավորներ, բացառապես հանդիսանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, բայց ոչ  «Վերածնվող Հայաստան»-ի։ Քանի դեռ մեր երկրում կա ներքաղաքական լարված իրավիճակ և արտաքին լրջագույն մարտահրավերներ, ես կարծում եմ այս պահին տեղին չէ ներթիմային որոշակի տարաձայնություների մասին բարձրաձայնել։ Կարծում եմ՝ պահը, օրը կգա դրա մասին խոսելու, բայց հենց այսօր նպատակահարմար չենք գտնում դրանց մասին ավելի մանրամասնելու։ Ուղղակի արձանագրենք, որ մենք դուրս ենք եկել կուսակցությունից, բայց հանդիսանում ենք «Հայաստան» խմբակցության անդամներ, խմբակցությունը կուռ է»,-ամփոփեց Աննա Գրիգորյանը։