Մենք դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է հեռանում Հարավային Կովկասից, և մենք մտահոգ ենք․ ԱԺ խոսնակ (տեսանյութ)

Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է հեռանում տարածաշրջանից և մենք մտահոգված ենք դրանով։ Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Պետք է հարցնել մեր գործընկերներին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է հեռանալ Հարավային Կովկասից։ Եթե այո, ապա պետք է այդ մասին բարձրաձայն հայտարարել», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում