Արցախահայության ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի․ Արման Թաթոյանը Լոս Անջելեսում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Արցախի ժառանգության հանձնախմբի կազմակերպած միջազգային գիտաժողովին նվիրված Արցախի/Լեռնային Ղարաբաղի մարդկային և մշակութային անվտանգության հեռանկարներին։

Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի ինքնորոշման իրավունքի հիմքերը: Ապացույցներով հիմնավորվել են հայատյացության ու թշնամանքի հովանավորության ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը։

Ա. Թաթոյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող տարիների հայատյացութան հետևանքերը տեսանելի են եղել 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ․ խաղաղ բնակիչների ու զինծառայողների խոշտանգումներ, գլխատումներ, զինծառայողների մարմինների անարգանք, մասնատումներ ու անմարդկային վերաբերմունք գերիների նկատմամբ։

Արցախահայության ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Սա է միակ եղանակը երաշխավորելու համար արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:

Հատուկ ուղերձով է հանդես եկել ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արթեպիսկոպոս Տերտերյանը:

Գիտաժողովին մասնակցել են փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից: