Կիևի քաղաքապետն hայտնել է, որ քաղաքի 70 տոկոսը հոսանքազրկված է

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի 70%-ը դեռ հոսանքազրկված է, ջրամատակարարումը մասամբ վերականգնվել է։

«Քաղաքի ձախափնյա հատվածում արդեն վերականգնվել է ջրամատակարարումը։ Աջափնյա հատվածում նախատեսում ենք վերականգնել օրվա առաջին կեսին։ Մայրաքաղաքի 70 տոկոսը դեռ հոսանքազրկված է։ Էներգետիկ ընկերությունները քրտնաջան աշխատում են այն հնարավորինս շուտ վերականգնելու համար։ Նրանք, սակայն, նշում են, որ դա կախված կլինի Ուկրաինայի էներգետիկ համակարգում հավասարակշռության վերականգնումից»,- գրել է Կլիչկոն իր «Թելեգրամ» ալիքում։

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ բոլոր ատոմակայանները, ջերմաէլեկտրակայանների ու հիդրոէլեկտրակայանների մեծ մասը ժամանակավորապես հոսանքազրկվել են, իսկ էլեկտրաէներգիայի սպառողների ճնշող մեծամասնությունը մնացել է առանց էլեկտրականության։