Ներկայիս իշխանությունները մշտապես ստեղծել են հակառուսական տրամադրություններ

Տասնամյակներ շարունակ ՌԴ ն եղել է մեր ամենամոտ բարեկամ երկիրը և ռազմավարական դաշնակիցը: Հայերի համար, պատմության յուրաքանչյուր բարդ ժամանակահատվածում Ռուսաստանը պատրաստակամ է եղել օգնության ձեռք մեկնել Հայաստանին:

Սակայն վերջին չորս տարիների ընթացքում, Հայաստանի իշխանությունների կողմից վարած բացահայտ հակառուսական քաղաքականությունը գրեթե ամբողջովին փչացրեց մեր դաշնակցի հետ երեսուն տարվա ընթացքում ստեղծված հարաբերությունները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանությունները մշտապես ստեղծել են հակառուսական տրամադրություններ, քարոզելով, որ ՌԴ-ն մեր թշնամին է: Հաշվի առնելով այն փաստը, որ հիմա նրանք իշխանության ղեկին են, այլևս չկարողանալով բացահայտ խոսել դրա մասին, Նիկոլը դիմել է 300-400 հոգանոց, իրենցից ոչ մի բան չներկայացնող մարդկանց խմբի: Այսպիսով դատելով ներկայիս իշխանությունների արած հայտարարությունները և գործողությունները, կասկած չի մնում նրանում, որ այս բոլոր քայլերը ուղղված են Արցախը Ադրբեջանի մաս դարձնելուն:

Էդուարդ Օհանյանի ֆեյսբուքյան էջից