Հակառուսական ակցիաների գլխավոր պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է

Հակառուսական ակցիաների գլխավոր պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է։

Կար ժամանակ, երբ իր թիմակիցները մասնակցում էին տարբեր հակառուսական ակցիաների, իսկ հիմա, քանի որ իրենք են իշխանության` չեն ցանկանում վատամարդ դուրս գալ ու այդ պատճառով փողոց են դուրս բերել 3 հարյուր, գուցե 4 հարյուր քաղաքացի։

Բանակը կարողացան քանդել, Արցախի 75%֊ը հանձնեցին Ադրբեջանին, ադրբեջանցիներին թույլ տվեցին ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, հիմա էլ ցանկանում են Ռուսաստանին դուրս բերել Արցախից, որ այն ավելի հեշտ հանձնեն Ադրբեջանին։

Արցախը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հակառուսական ակցիաներ կազմակերպելով` վտանգում են Արցախի և արցախցու անվտանգությունը։

Պատահական չէ, որ Ադրբեջանը վերսկսել է իր սադրանքները հենց Արցախում` կրակելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող քաղաքացիների վրա։

Թշնամի է հայ ազգին նա, ով համարում է, որ Ռուսաստանը` մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը  թշնամի է մեզ։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից