Միտումն ակնհայտ է` ավելի մեծացնել այն անջրպետը, որը 2018-ից այս կողմ արհեստականորեն ստեղծվել է ՀՀ և ՌԴ միջև

Հայաստանում սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա կայանալիք այցի կապակցությամբ փողի դիմաց ակցիա անող ակտիվիստներն ու դրանց մարգինալ տերերը, որոնք իրենց հերթին վարձատրվում են այն կենտրոններից, որոնք մեր տարածաշրջանում ունեն իրենց շահերը, երեկ դուրս էին եկել փողոց բողոքելու։

Հատկանշական է, որ այս բողոքողները ջանք չէին խնայում Ռուսաստանի Դաշնությունը անվանում էին թշնամի։

Սա ուղիղ կերպով ցույց է տալիս, թե այդ մարգինալներն ում են ծառայում։

Հատկանշական է նաև, որ թե Հայաստանում և թե ՌԴ-ում այս ակցիաները արևմտամետ ԶԼՄ-երն ու գործիչները փորձեցին ներկայացնել որպես ամբողջ հայ ժողովրդի դիրքորոշում։

Միտումն ակնհայտ է` էլ ավելի մեծացնել այն անջրպետը, որը 2018-ից այս կողմ արհեստականորեն ստեղծվել է ՀՀ և ՌԴ միջև։

Պուտինին կարելի է սիրել, կամ չսիրել։ Բայց կուրորեն կրկնել թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող և արևմուտքից ուղղորդվող վտանգավոր թեզերը չի կարելի։

Այսօր արցախահայության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, իսկ Հայաստանը Թուրքիայի արկածախնդրություն պաշտպանում է ռուս զինվորը։

Դա է իրողությունը, որը պահպանում է մեր տարածաշրջանում փխրուն բալանսը։

Ով սա չի հասկանում` մոլորյալ է, իսկ ով հասկանալով հանդերձ հակառուսական օրակարգ է առաջ մղում, Արցախի և Հայաստանի թշնամին է։

Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, անկախ նրանից ձեր արևմտյան տերերին դա դուր է գալիս, թե ոչ։

Նատալիա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից