Տիգրան Խզմալյանին և ևս 3 անձի բերման են ենթարկել

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն այսօր հակառուսական ակցիա էր կազմակերպել։ Իրավապահները, սակայն Խզմալյանին և նրա կողմնակիցներից երեքին բերման ենթարկեցին։ Եվ ակցիան ավարտվեց։

LIVEnews.am-ի տեղեկություններով, արևմտամետները նախատեսում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։

Նշենք, որ իրավապահները թույլ չեն տալիս որևէ ակցիայի անցկացում Դվին հյուրանոցի տարածքում, որտեղ կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Պռոշյան-Պարոնյան փողոցներում առավոտից երթևեկությունն արգելված է, իսկ Վլադիմիր Պուտինի ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանելու ընթացքում կարգելվի նաև մարդկանց տեղաշարժը: