Արսենը աղետ գուժեց, մեծ աղետ…

Երեկ Գյումրիում արձանագրված դեպքի մասին, այն հերթական ողբերգություններն էր գուժում։

Վերջին անգամ ինչ-որ տեղ բարձրանալով, ռուպերով ճղճղացել էր փաշինյանը, և դա աղետաբեր էր Հայաստանի համար։

Իսկ երեկ Գյումրիում ծառն էր բարձարցել մի մարդ, ով կրկին ռուպերով աղետ աղաղակեց…

Արսենի (ծառ բարձրացած մարդը), մտադրությունը բարի էր, նա ուզում էր խոսել, իր դարդ ու ցավը պատմեր` հասարակության դարդերը, պերմյակով էր հիշում, Հայաստանին վրա հասած աղետները, անտերությունը, ողբն ու ցավը…

Արսենը մեր հասարակության ձայն էր բարձրացնում, նրա խոսքերի ենթատեքստում պարտադրված ու պարտության տարած պատերազմի ցավն էր, կապիտուլացիայի և երկիր ներկայացնողի խղճուկ ու ողբալի ստորացումն էր, մորթված մարդկանց ողբը և վերահաս մորթերը…

Արսենը ուզում էր խոսել, ծառն էր բարձրացել, որ ուշադրության հրավիրեր բոլորին, նրա ձայնը տեղ չհասավ, նա ինքնահրկիզվեց…

Արսենը աղետ գուժեց, մեծ աղետ…

Պարտված, ստորացված, անհույս և վտանգն աչքի առաջ ապրող հասարակությունում միշտ արսեններ կլինեն, հաջորդ անգամ արսենները ուշադրության հրավիրելու համար այլևս ծառ չեն բարձրանա, արդեն շենքեր, դպրոցներ, կպայթեցնեն, պատանդներ կվերցնեն։

Ահաբեկիչներն ուղղակի չեն ծնվում, նրանք զոհ են դառնում անարդարության, ստորացման, վրեժի… Հայաստանում անարդարությունը, անճարությունը, վրեժը հասել է խեղդող վիճակի…

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից․