Այսօր Հայկական մշակույթն ամբողջությամբ անտեսված է, անտեր է

Վերջին շրջանում լուռ հետևում եմ բոլոր քաղաքական իրադարձություններին, լուռ նյարդայնանում, լուռ հայհոյում մտքիս մեջ սրանց: Նախ` ահավոր ծանրաբեռնված եմ, ինձ տվել եմ ամբողջությամբ մշակույթի ոլորտին, և շուտով հանդես կգամ կարևոր ու հետաքրքիր նախագծերով:

Այսօր Հայկական մշակույթն ամբողջությամբ անտեսված է, անտեր է: Ով ոնց կարողանում է` իր սեփական ջանքերով իրականացնում է մարդ ա իր նախագծերը: Ողորմելի իրավիճակ է իրականում: Եվ այդ փաստը չի կարող կապ չունենալ քաղաքականության հետ, այնպես որ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը մեր երկրում կարող են անել միայն անտարբեր և հայրենիքը հեռուստացույցով սիրող մարդիկ:

Երբ ՀՀ Վաստակավոր կոչումները հանում են, ազգային խոշոր պարային համույթները քանդում, միացնում են իրար, երբ չեն կազմակերպում ազգային մշակութային մեծ փառատոներ, ինչպես նախկինում է եղել, չեն ֆինանսավորում տաղանդավոր մարդկանց, չեն աջակցում բարձր որակի նախագծերին` սա ոչ այլ ինչ է, քան` քաղաքականություն:

Եթե մինչև այսօր Արցախում թողած մոտ 1700 հուշարձանի վրա թքած ունի այս իշխանությունը, սա քաղաքականություն չի՞:

Այդ հուշարձանները կառուցվել են 4-րդ դարից սկսած և մեզ են փոխանցվել մեր նախահայրերի կողմից, որ մենք պահենք ու փոխանցենք մեր սերունդներին: Ու ոչ ոք չի մտածում, որ վերջ. մեզնով ավարտվում է ախր պատմությունը:

Իսկ այդ ժառանգությունը` հոգևոր և մշակութային անգնահատելի արժեք ունեցող գանձերը` մեր պատմությունն են, մեր հայ լինելու վկաներն են, մեր հողի հայկական լինելու ապացույցը:

Ո՞նց կարելի է հանգիստ ապրել:

Դե իհարկե, սրանք կասեն, որ դիմել են միջազգային կառույցներին ու կազմակերպություններին: Հետո՞: Դիմեցի՞ք: Այդ կառույցների մի մասը դատապարտել է ալիևին, մյուսը նույնիսկ չի էլ պատասխանել: Դատապարտող խոսքերից էլ ալիևը հաստատ ամոթից չի կարմրել:

Դուք այնքան չունեք հեղինակություն ու կշիռ, որ ձեզ վրա թքած ունեն: Պարզապես դրա արդյունքում տուժում ենք մենք ու մեր երկիրն իր հարուստ մշակույթով հանդերձ:

Մեկը կա է՞, Սուրմալուի փլատակներում սեփական փիառով զբաղվող չստացված քաղաքապետի թեկնածու: Մութ ուժերից է խոսում, թե վախենում: Գնա բախտ նայողի մոտ` վախդ չափիր, տխմա՜ր: Ձեզնից մութ նույնիսկ գիշերը չի կարող լինել: Ձեզնից մութ նույնիսկ նեռի թագավորությունը չի: Այդ դու՜ք եք մութ, որովհետև քանդել եք բոլոր ինստիտուտներն ու ոլորտները, այդ թվում` մշակույթը:

Հայկական ազգային մշակույթի ամենաամոթալի շրջանն ենք անցնում, բայց վստահեցնում եմ, որ սրանց չի՜ հաջողվելու մոռացության տալ ազգային մտածելակերպը, քանի դեռ կան ողջախոհ հայերը:

Մաքրե՜ք վերջապես հայկական օդը ձեր թուրքական գարշելի ներկայությունից:

Նկարն արվել է 20 թվականի հունվարին… ձեզ համար դժգույն ու դժբախտ, մեզ համար մշակութային գանձարան Շուշիում:

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից