Երեկվա տեղի ունեցած հակառուսական ակցիաները կազմակերպել էին Նիկոլ Փաշինյանի հրահանգով

Երեկվա տեղի ունեցած հակառուսական ակցիաները կազմակերպել էին Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Ծիծաղելին այն ա, որ պետական բարձր մակարդակով հազիվ կրողացել էին 300-400 քաղաքացի հավաքել: Սրանք էլ անգիտակցաբար կամ դավաճանության աստիճանի հասնող գիտակցությամբ գոռում էին «սլավա Ուկրաինյե» ու «ռուսը թշնամի ա» զառանցանքը:

Էս նույն ծռիստները կամ բևեռականները մի ժամանակ առաջ «800» հեկտարի համար իրենց էին ճղում, իսկ հետո էլ պիտի ազատագրեին, բայց ոնց նկատել եք դա զուտ իմիտացիա էր` մարդկանց աչքերում ուզում էին «հերոս» ձևանային: Հետո 44 օրյա պատերազմի ժամանակ 44 օր շարունակ պիկապ էին ման գալիս, որ մեկնեն Արցախ, մինչդեռ մնացածը, օրինակ` ես ու իմ ընկերները, չէինք նայում, թե ինչ մակնիշի մեքենաներով ենք` «յաշիկներով», «լեքսուզներով» ու «գազելներով» Արցախ էինք շտապում սեպտեմբերի 28-ի առավոտյան. թքած ունեինք էդ մեքենան կմնա, թե չէ: Սրանք վերջում պիկապ էլ գտան, բայց էդպես էլ չհասան Արցախ, բայց սրանց թողնես Հայրենիքից ու հայրենասիրությոնից կխոսեն: Հուսամ հասկանում եք, որ զուտ ձևի համար են դա անում:

#Նիկոլի_գրպանի_խաղալիքները

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից