Պուտինի այցից սրտնեղել է թուրք-ադրբեջանական տանդեմը և որոշ տեղական խմբակներ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի « Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Պուտինի այցը շատ կարևոր է և ոչ միայն Պուտինի, քանի որ սա զուտ պաշտոնական այց չէ Հայաստանի Հանրապետություն, այլ սա Ռուսատանի Դաշնության համար կարևորագույն ռազմաքաղաքական խմբավորման, ինչպիսին է ՀԱՊԿ-ն, այդ կազմակերպության լիդերների գագաթաժողով է, դրա համար էլ Պուտինը այցելում է Հայաստան», – անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցին, ընդգծեց քաղաքագետը, հավելելով, որ լուրջ ակնկալիքներ չունի այդ գագաթաժողովից և սպասումներն ավել շատ երկկողմ հանդիպումից է․ «ես ի սկզբանե ՀԱՊԿ-ին համարել եմ ամորֆ, ոչ արդյունավետ գործող կազմակերպություն և դրա վառ օրինակներից մեկը հենց եղավ այն, որ Ադրբեջանի ագրեսիայի պարագայում ՀԱՊԿ-ն գրեթե ոչ մի քայլ չձեռնարկեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ ադրբեջանաթուրքական տանդեմի ագրեսիան Հայաստանի դեմ չի բացառվում, որ հատուկ մշակված ծրագիր էր և այդ ծրագրի մեջ համագործակցություն են ունեցել նաև Հայաստանի իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի վերջինս այդ հարձակումները և ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին չօգնելու հանգամանքը օգտագործի որպես հակառուսական պրոպագանդա և հակաՀԱՊԿ-յան դեմարշ, բայց ամեն դեպքում ՀԱՊԿ-ն այս պահին ցույց տվեց, որ ինքը ճկուն գործելու ունակություն չունի», կարևորեց Գագիկ Համբարյանը։

Խոսելով հակառուսական այս ալիքի բարձրացման և ռուսաֆոբ խմբակների ակտիվանալու մասին՝ բանախոսն ընդգծեց, որ դա նաև Նիկոլն է անում և այդ ամենում մեղավոր է Ռուսաստանը, ով հայաստանյան հասարակությանը համարում է քաղաքականապես գրագետ և դիվանագիտական լեզվով է փորձում հայերի հետ խոսել, մինչդեռ պետք է խոսի ավելի պարզ, նրանք կարծում են թե «նիկոլի նման երևույթը իրենց գրպանում է և իրենք ինչպես կուզենան կուղորդեն, բայց իրականում դա այդպես չէ, Նիկոլը քանի որ ամոթ չունեցող անձնավորություն է, ինքը շատ հեշտությամբ կարողանում է կեղծել, մանիպուլիացիաների ենթարկել, սուտ ինֆորմացիա տալ և հիմա մենք տեսնում ենք դրա վառ օրինակը»։

Գագիկ Համբարյանի խոսքով Հայաստանի հասարակությունը չափազանց ամորֆ կեցված է դրսևորում՝ պատրաստակամ ինքնամորթվելու, այդ պատճառով լուրջ ակնկելիքներ չունի, ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, այն թերի է աշխատում Հայաստանի հարցում․ «Սերգեյ Լավրովի գերատեսչությունը պետք է պետական մտածելակերպ դրսևորի և վերջապես հասկանա, որ իրենց էսպես սիրապեպերով հարաբերությունները Նիկոլի հետ վերջնականապես կործանելու են Ռուսասստանի շահերը Հարավային Կովկասում»։

Մանրամասները՝ տեսանյութում