Տեսնենք` Փաշինյանի օրոք նույն ՀԱՊԿ երկրների նախագահներն ի՞նչ հայտարարություն կընդունեն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ Հայաստանը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ն շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում:

Առաջիկայում Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ը հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞, թե ոչ։

Ասեմ, որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։

Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Շուշին ու Հադրութն օկուպացված չի համարում, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից չի խոսում, Ադրբեջանի շահերն Ալիևից ավելի «փաստարկված է» պաշտպանում, ինչո՞ւ ՀԱՊԿ-ն կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն։

Իսկ նույն ՀԱՊԿ-ն 2016-ի հոկտեմբերի 14-ին կազմակերպության անդամ պետությունների նախագահների գագաթաժողովում Երևանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ, որտեղ և ազգերի ինքնորոշման իրավունքի և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։

Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։

Ստորագրեցին, քանի որ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նման պետականամետ նախագահ ուներ։

Տեսնենք Փաշինյանի օրոք նույն ՀԱՊԿ երկրների նախագահներն ի՞նչ հայտարարություն կընդունեն։

Արդյունքներով են գնահատում ղեկավարներին, այլ ոչ «զավզակությամբ»»։