Հայտնաբերվելու դեպքում Ռովշան Ասկերովին կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովը կրկին ՌԴ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:

«Այս անգամ իրավապահներն իրավական գնահատական կտան նախկին փորձագետի՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դեմ ուղղված հայտարարություններին»,-ասվում է կայքում: Ասկերովը դրանք արտահայտել է ուկրաինական յութուբյան ալիքի հարցազրույցում:

Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրան հայտնաբերելու և մեղքը դատարանով ապացուցելու դեպքում վերջինիս կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում: Դեռևս այս տարվա մայիսին հարուցված քրգործում Ասկերովը մեղադրյալի կարգավիճակ ունի: Քրգործը հարուցվել էր, երբ նա իր սոցցանցում ռուս հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի վերաբերյալ «ակնհայտ կեղծ տեղեկություններ» էր հայտնել: