Մակրոնը հրատապ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հրատապ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրա խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին։

«Ես այսօր հրատապ հեռախոսազրույց եմ ունեցել Զելենսկու հետ։ իրավիճակը (Ուկրաինայում) ծանր է։ Ուկրաինան շարունակում է ռմբակոծությունների ենթարկվել, Զապորոժիեի ԱԷԿ-ում պահպանվում է սպառնալիքը», – ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Մոլդովայի աջակցությանը նվիրված խորհրդաժողովում։