Ազատի ջրամբար տանող ավտոճանապարհներին զգուշացնող պաստառներ են տեղադրվել

Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում արգելափակման մեջ: Արդյունքում՝ ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ-ը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերություն հետ համագործակցությամբ, ջրամբարի տարածք տանող ավտոճանապարհներին տեղադրվել է վտանգի մասին զգուշացնող 6 պաստառ:

Նպատակն է՝ բարձրացնել մեր քաղաքացիների զգոնությունը և հնարավորինս զերծ պահել նրանց անցանկալի իրավիճակներում հայտնվելու ռիսկից: