Մենք չենք կարող Էրդողանին վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան. Ֆրանկ Փալոն

Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում ՝ հիվանդանոցը։ Այս մասինիր «Թվիթերում» գրել է  ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնը՝ անդրադառնալով Թուրքական զինուժի կողմից Իրաքում և Սիրիայում քրդական դիրքերին հարվածներ հասցնելու լուրերին։

«Սա ևս մեկ պատճառ է, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիան ցույց է տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան»,- գրել է նա։