Չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը. Կորնթոսի քաղաքապետ

Հունաստանում, Ալբանիայում և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հունական Կորնթոս քաղաքի ղեկավարի արձագանքն ի պատասխան ադրբեջանական «ոգևորությանը»:

«Ի պատասխան բազմաթիվ բողոքների, առ այն, որ Հվ. Կորեայում իբրև թե «ադրբեջանական» ներկայացվող Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի, վերջինիս քաղաքապետն է արձագանքել:

«Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»»։