ՌԴ խաղաղապահները հայտնում են ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

ՌԴ ՊՆ Ավդուռ գյուղի մոտակայքում՝ ադրբեջանական զինուժի դիտակետից, հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Ըստ ՊՆ տեղեկագրի՝ գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։