Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին. Փաշինյան

Հայաստանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը հանձնել է Թունիսի նախագահ Կայիս Սաիդին։ Տեղեկությունը Twitter–ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախագահող երկրին հաջողություն եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,–գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում: