Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին

Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ

․Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հրապարակել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի բնութագիրը

– արագությունը ձայնի արագությունից 25 անգամ արագ է

– ռադիոալիքների արգելափակում

– բարձր մանևրելու ունակություն, ուղղությունը փոխելու ունակություն

– STEALTH համակարգ

– ճանապարհի անկանխատեսելիություն

.Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը Իրանին է մատակարարել 60 Սու-35 կործանիչ։

.Իրանական մի շարք տելեգրամյան ալիքներ պնդում են, որ ռուս զինվորներն արդեն Դոնբասում օգտագործում են իրանական սաղավարտներ և զրահաբաճկոններ։

.Իրանը շատ կարճ ժամանակում նախատեսում է Ռուսաստան ուղարկել ավելի քան 200 մարտական   անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ, մասնավորապես՝ «Շահիդ-136», «Մոհաջեր-6» և «Արաշ-2» մոդելները։  Իրանական անօդաչու սարքերը Կասպից ծովով կհասցվեն Աստրախանի նավահանգիստ։

.Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ  Իրանը գտնվում է իր ռազմական հզորության գագաթնակետին։

.Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ցանկացած գնով  թշնամիներին պարտադրելու են խաղաղություն և դուրս են մղելու տարածաշրջանից։

.ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցնում Իրաքյան Քրդստանին։

.Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը վերսկսել է հրետանային եւ հրթիռային հարվածներն Իրաքի հյուսիսում այն կազմավորումների դիրքերին, որոնք Թեհրանը համարում է ահաբեկչական:

Ավելի վաղ իրանական Shafaq News նորությունների պորտալը հաղորդել է, որ Իրանի զինված ուժերը երեք անօդաչուների միջոցով հարվածել են «Քոմալա» կուսակցության (Իրանում ճանաչված է ահաբեկչական) կենտրոնակայանին Սուլեյմանիայի նահանգում (մտնում է Քրդական Ինքնավարության կազմի մեջ):

Միաժամանակ իրանցի զինվորականները երեք հրթիռ են արձակել Իսլամական Հանրապետությունում արգելված Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանի վրա Էրբիլի նահանգում:

.Իրանական աղբյուրները հայտնում են, որ վերջերս շահագործման է հանձնվել «Շահեդ-149» անօդաչու թռչող սարքը, որը կոչվում է «Գազա»:  Ըստ այդ աղբյուրների՝ «Գազան» ունի մի քանի եզակի հնարավորություններ, որոնցով տարբերում է մյուս անօդաչու թռչող սարքերից, կարող է թռչել  2000 կմ  հեռահարությամբ, 35 ժամ թռիչքի տևողությամբ, թևերի բացվածքը 21 մետր է, կարող է կրել  500 կգ թիրախային բեռ , թռիչքի առավելագույն  բարձրությանը 13 կմ  է։

Իրանական մեկ այլ աղբյուր հայտնել է, որ մի քանի օր առաջ Գազայի ուրվագծով նման անօդաչու թռչող սարք է նկատվել Աֆղանստանի Տախար նահանգի վրա, որը գտնվում է աֆղանական-տաջիկական սահմանի մոտ:

․ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը շարունակում է մեծացնել բարձր հարստացված ուրանի պաշարները։

․ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների համաձայն՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ Իրանն ուներ 62,3 կիլոգրամ 60 տոկոս հարստացված ուրան։

Իրանի ներքին քաղաքական զարգացումների մասին

․Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը հայտարարել է, որ  Հարավային Կորեայում իրենց երկրի արգելափակված արտարժույթի ռեսուրսներից 7 միլիարդ դոլարի ազատման գործընթացը սկսվել է, և արդյունքի հասնելուն պես կհայտարարի դրա մասին։

․Ցածր աշխատավարձով շուրջ մեկ միլիոն իրանցիների համար գազն անվճար է դարձել։ Աղքատներն ազատված են նաև էլեկտրաէներգիայի և ջրի համար վճարելուց։

․Իրանի Իսլամական Հանրապետությունում կա շուրջ 15 հազար անօթեւան: Սա շատ ավելի քիչ է, քան աշխարհի մյուս զարգացած երկրներում։

Այսպիսով, ԱՄՆ-ում կա մոտ 580.000 անօթևան մարդ, Գերմանիայում՝ 37 000 Հոլանդիայում՝ 32 000, իսկ Իտալիայում՝ 50 000։

․Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է ութ նոր նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագրերի մասին։

․Հակակառավարական խռովությունների մասնակիցների թվի նվազման միտումը շարունակվում է։ Բայց կան որոշ նահանգներ, որտեղ չեն նվազում։ Օրինակ՝ Սիստան և Բելուջիստան նահանգները (Աֆղանստանի և Պակիստանի սահմանին) ամենաքրեածին և չվերահսկվող շրջաններն են, որտեղ  բողոքի ակցիանները ամենազանգվածային ու արմատականներից մեկն են պայմանավորված ազգային (բելուջ) և դավանանական (սուննի) առանձնահատկություններով։

․Իրանի հետախուզության նախարարություն հայտարարել է, որ ձերբակալվել են Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող երկու լրտեսներ։

․Ցուցարարների շրջանում կանանց լրտեսական ցանցի ձերբակալության մասին է հայտնել հետախուզության նախարարությունը։

․Նոյեմբերի 16-ին Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են 5 քաղաքացիական ակտիվիստների՝ Քաշքայի ժողովրդի ներկայացուցիչներ։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան քաշքայի լեզվի և մշակույթի երկու հետազոտողներ, նրանցից մեկը ուսուցիչ է։ Քաշքայները Իրանի թյուրքական էթնիկ խումբ են, որոնք կապված են ադրբեջանցիների հետ։

․Իրանում հայտնաբերվել և վնասազերծվել է թմրանյութերի տարածման միջազգային լայն ցանց, որը փորձում էր արևելյան սահմաններից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել մեծ քանակությամբ թմրանյութ։

․Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Իզա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ երկու անհայտ անձինք մոտոցիկլետներով կրակ են բացել Կալաշնիկովի ինքնաձիգերից։

․Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակ է բացվել անվտանգության ծառայությունների եւ քաղաքացիական անձանց վրա։  Պաշտոնական աղբյուրները խոսում են ահաբեկչության, 7 զոհի և մոտ 10 վիրավորի մասին։

․Իզա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով յոթ իրանցիների նահատակության կապակցությամբ կրոնական հոգևորականների ներկայացուցիչը և Խուզեստանի նահանգապետը քաղաքում եռօրյա սուգ են հայտարարել, իսկ նահանգում՝ մեկ օրյա։

․Իրանի նախագահ Ռաիսին հայտարարել  է, որ երկիրը կանգնած է տեղեկատվական  պատերազմի առաջ, նրանց նպատակն է փոխել հանրային գիտակցությունը։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

․Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ հարաբերությունների ամրապնդման նպատակով։

․Ռուսաստանի ամենամեծ առևտրային պատվիրակությունը՝ 120 հոգուց բաղկացած, ժամանել է Թեհրան։ Այս պատվիրակության կազմում են ռուսաստանցի գործարարներ ու տնտեսական ակտիվիստներ, որոնք Թեհրան են ժամանել ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի գլխավորությամբ և իրանական կողմի հրավերով։

․Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում աջակցել է Ռուսաստանին։

․ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության ամրապնդումը «լուրջ սպառնալիք» է համարում։

․ԱՄՆ-ն 2 ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի նկատմամբ ուժի ցուցադրության համար։

․ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել երկու ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանից Ռուսաստանի Դաշնություն անօդաչու թռչող սարքերի արտադրության և ենթադրյալ մատակարարման համար։

․Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ տեղեկատվության մշտական փոխանակում են կատարում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

․Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Թեհրանի բարդ պահանջները թուլացրել են Իրանի միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, Իրանի հետ միջուկային գործարքի համար նոր հիմք կպահանջվի։

Իրանում ստեղծված քաղաքական իրավիճակը մեծապես փոխել է միջուկային համաձայնագրի հետ կապված իրավիճակը և թուլացրել Թեհրանի հետ որևէ համաձայնության հասնելու հնարավորությունը։

․Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ֆոնին  Գերմանիայի կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ նավթ և բենզին գնելու համար։

․Գերմանական LBBW պետական   բանկի ավագ փորձագետ Մորից Կրամերն հայտնել է, որ Գերմանիան բանակցություններ է վարում Իրանի հետ: «Գերմանիան այս ոլորտում լրջորեն բանակցում է Իրանի, Վենեսուելայի և Ալժիրի հետ, որպեսզի կարողանա բավարարել նավթի և բենզինի իր կարիքները»,-ասել է նա։

․Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակվելու Իրանի ենթադրյալ ծրագրերի ֆոնին ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արևելքում տեղակայել են երկու B-52 ռմբակոծիչներ՝ որպես ուժի ցուցադրություն:

․ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայատարարել է, որ այս շաբաթվա սկզբին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ու վերահաստատել է իրենց աջակցությունը Բաքվին՝ պատճառաբանելով, որ Իրանի ազդեցությունն է տարածաշրջանում անկայունության պատճառը։

․Պենտագոնը մեղադրել է Իրանին Օմանի ծոցում լցանավերին հարվածելու մեջ։

․Նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին Օմանի ծոցում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիբերիայի դրոշով Pacific Zircon լցանավին: Այս լցանավը Իսրայելի հետ առևտրային կառույցի մի մասն էր։

․Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավարը հայտարարել է, որ իրանական հրթիռները մեծ սպառնալիք են ու կարող է իրենց համար շատ բարդացնել իրավիճակը երկնքում։

․Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալբորզ Հոսեյնին արձագանքել է Ադրբեջանի նախագահին, ասելով որ` «Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անիրատեսական են, եթե Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կյանքի չկոչվեր, ապա Ադրբեջանի Հանրապետությունը կլիներ Իրանի կազմում, և նա չէր դառնա այս երկրի նախագահ։  Իրանի ԱԳՆ-ն և խորհրդարանը պետք է արձագանքեն նման հայտարարություններին, քանի որ տարածաշրջանն առավել քան երբևէ խաղաղության կարիք ունի»:

Ադրբեջանի դեսպանը կրկին կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել Ադրբեջանի վարած հակաիրանական հայտարարությունների համար։

․Ադրբեջանի պետական   անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել է  Իրանի շահերի համար աշխատող լրտեսական ցանցից 5 մարդ։

Նրանցից մեկը եղել է Կասպից ծովի նավթային նավատորմի նավի նավապետը` կրոնական կրթություն ստանալով Իրանի Կում քաղաքում, նյութական շահի դիմաց գաղտնի համագործակցության մեջ է մտել  Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։

․Իրանի պահպանած լռությունն ու հանդուրժողականությունը չպետք է դիտել որպես թուլության դրսեւորում. հայտարարել է Քանանին՝ Ալիեւի եւ ադրբեջանական մեդիայի հակաիրանական քարոզչությունից հետո։

․Իրանական «Топор Авраама» հաքերային խումբը հրապարակել է Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ կան բազմաթիվ անձնական տվյալներ։

․Հաքերային խումբը հրապարակել է մի շարք խոսակցություններ Սաուդիան Արաբիայի ու Իսրայելի քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, որտեղ երևում է խռովությունների կազմակերպման գործողությունների պլանավորումը։

․Շվեդիայում ձերբակալվել են իրանական ծագումով երկու եղբայրներ՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու համար․ նրանցից մեկը եղել է շվեդական ներքին հետախուզության աշխատակից։  Շվեդ պաշտոնյան Associated Press-ին հայտնել է, որ Մոսկվային տրված տեղեկատվությունը խիստ գաղտնի է։

․Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

․Քաթարի ղեկավարությունը պատվիրակություն է ուղարկել  Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեսզի հետաձգեն Սաուդյան Արաբիայի դեմ  պատասխան գործողությունների սկսելը՝ մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը։

․Իրանից Վենեսուելա մեքենաների արտահանումը սկսվել է։  Վենեսուելայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ երկիրը 80 հազար ավտոմեքենայի հայտ է ձևակերպվել, և դրա իրականացման գործընթացն արդեն սկսվել է առաջին 1000 մեքենաների առաքմամբ։

․Իրաքյան INA լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկրի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Ալ-Սահաֆին, հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին Բաղդադում տեղի կունենա «Հին քաղաքակրթությունների ֆորումը» Հունաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իտալիայի, Պերուի, Բոլիվիայի, Հայաստանի և Մեքսիկաի մասնակցությամբ։

․Ալ-Սահաֆը նշել է, որ համաժողովի նպատակն է ընդլայնել ժողովուրդների և տարբեր մշակույթների միջև հաղորդակցությունը և փորձի փոխանակումը, համաշխարհային ժառանգության պահպանումը և պատմամշակութային զբոսաշրջության գործունեության նկատմամբ անմիջական հետաքրքրությունը: