ԵՄ-ը սառեցրել է 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվները

Եվրամիությունը սառեցրել է 68 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որոնց մեծ մասը գտնվում է Բելգիայում: Գրում է «Փոլիտիկոն»:

ԵՄ-ը սառեցրել է ընդհանուր առմամբ 68 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որոնց մեծ մասը գտնվում է Բելգիայում, ասված է հանձնաժողովի ներքին փաստաթղթում:

Ըստ լրատվամիջոցի՝ Բելգիային բաժին է ընկնում Ռուսաստանի բոլոր սառեցված ակտիվների 50 միլիարդ եվրոն: Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է՝ 5,5 մլրդ եվրոյով։

Ինչպես նշվում է նյութում, ԵՄ-ը հստակ չգիտի, թե Ռուսաստանի ինչքան ազգային պահուստներ են սառեցված միության տարածքում։ ԵՄ մոտավոր գնահատականը կազմում է 33,8 միլիարդ եվրո: