Ուկրաինայում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 10 մլն մարդ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայում նոյեմբերի 17-ի երեկոյան ավելի քան 10 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, գրում է rbc.ru-ն։

«Ամբողջ օրը շարունակվել է Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը։ Վթարային անջատումները նախատեսված են կայունացման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ամենաշատն այս իրավիճակն ազդել է Վինիցայի, Օդեսայի, Սումիի շրջանների և Կիևի վրա։

Նշվում է, որ մայրաքաղաքում նոյեմբերի 17-ին ռեկորդային անջատումներ են գրանցվել։