Սերգեյ Լավրովը կժամանի Երևան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23ը կլինի Երևանում՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին: