ՀԱՊԿ երկրների ՊՆ ներկայացուցիչները քննարկել են ճգնաժամային արձագանքման հարցերը

Նոյեմբերի 16-ին և 17-ին Մինսկում ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման արդիական հարցերը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ հավաքական անվտանգության ուժերի և միջոցների զարգացում, նախապատրաստում և կիրառում» թեմայով միջազգային ռազմագիտական ​​համաժողովի շրջանակում շեշտը դրվել է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վրա։

Համաժողովին մասնակցել են նաև քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունները: