Պաշտոնական ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան «իր օրակարգով»․ Ինչպես գնահատենք այդ վերադարձը
Պաշտոնական ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան «իր օրակարգով» ու հարց է առաջանում, ինչպես դրան վերաբերվենք, ինչպես գնահատենք այդ վերադարձը։
Գործող իշխանությանն, անկախ մեր վերաբերմունքից՝ ընդունենք-չընդունենք, ատենք-չատենք, նրա որոշումներից է կախված մեր կյանքը՝ հարկեր, անվտանգությունը եւ այլն, եթե չենք կարողանում ինչ-որ եղանակով փոխել իշխանությունը։
Այսինքն, ուզենք, թե չուզենք, չենք կարող ձեւ անել, որ նրա գործունեությունը մեզ չի հետաքրքրում։
Հիմա գանք ընդդիմությանը։ Եթե ընդդիմությունն ունի այնքան ձայն, ինչը բավարար է ձախողել այս, կամ այն որոշումը, ազդել իրավիճակի վրա, ապա մեզ կարող է հետաքրքրել նման ընդդիմության խորհրդարանի գործունեությունը, որովհետեւ նաեւ նրանից է կարող կախված լինել մեր կյանքի ու պետության որակը։
Սակայն, երբ ընդդիմությունն նաեւ այդ հնարավորությունից է զրկված, ապա առաջանում է հարց, իսկ որն է կարող լինել ընդդիմության «օրակարգը»։
Այս դեպքում ընդդիմության օրակարգը կարող է լինել մեկը՝ ձեւավորել հանրային կարծիք, ազդել քաղաքական դիսկուրսի վրա ու երկրում քաղաքական եղանակի փոփոխության ունակությունը ու կարեւոր չի, թե դա խորհրդարանում է անում, թե ինֆորմացիոն դաշտում։
Այս առումով «ընդդիմության օրակարգն» ու վերադարձը խորհրդարան իրար հետ փոխկապակցված չեն, խնդիրն այդ օրակարգի առկայությունն է, կամ էլ բացակայությունը։
Իմիջիայլոց, երբ է հրապարակվելու խոստացված 250 մասնագետների ցուցակը եւ արդյոք «ընդդիմության օրակարգը» այդ ցուցակի ճակատագիրն է ունենալու, այսինքն մնալու է գաղտնիք։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից