Քաղաքական գնահատականները ես տվել եմ, իրավականները՝ կտա փաստաբանս, եթե այդպիսիք կան․ Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՔԿ

Քաղաքական գնահատականները ես տվել եմ, իրավականները կտա փաստաբանս՝ պարոն Աթանեսյանը, եթե այդպիսիք ընդհանրապես կան այս գործի մեջ, դուրս գալուց հետո։ Քննչական կոմիտեի շոնք մուտք գործելուց առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում Արմեն Աշոտյանին արգելել էին լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով՝ իբր մեղադրյալ է հանդիսանում ինչ-որ մի գործով, որի մասին ինքը՝ Արմեն Աշոտյանը, անտեղյակ է:

Ավելի ուշ Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ այսօր ժամը 20:30-ին Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն։

 Livenews.am-ի ուղիղ հեռարձակումը՝ ՔԿ-ից