Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Թունիս

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: