Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը կրակ են բացել  Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: