Ադրբեջանի հակաիրանական գործողությունների պատճառները

Խոսելով Ադրբեջանի հակաիրանական գործողությունների պատճառների մասին, Կովկասի հարցերով ավագ փորձագետ Բուրհան Հեշմաթին նշել է. «Իրանը մշտապես բաց է թողնում երկխոսության և բանակցությունների ճանապարհը: Սակայն Բաքուն ինքը չէ որոշում կայացնողը: Իրանի և Ադրբեջանի խնդիրները լուծելու որոշումը կայացվում է այլ տեղ»։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Բուրհան Հեշմաթին նշել է. «Իրանի քաղաքականությունը գերազանցել է ինքնազսպման իրավունքը: Իրանի ներողամտության հետևանքով Ադրբեջանը չի սահմանափակվում միայն վիրավորանքներով և դիմել է գործնական միջոցների՝ ահաբեկչական գործողություններով փորձելով սպառնալ Իրանի տարածքային ամբողջականությանը:

Վերջին ամսիներին, որպես Ադրբեջանի կառավարության փորձագետներ հանդես եկած մի խումբ սիոնսիտներ, իրենց հարցազրույցներում հստակ նշել են, որ եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանն իրագործի Հարավային Ադրբեջանի (Իրանի Ադրբեջան) հարցը և այդ մասին բարձրաձայնի միջազգային կազմակերպություններում: Այս պահին նույն բովանդակությամբ հայտարարություններ է անում նաև նախագահ Իլհամ Ալիևը»։

Ընդգծելով, որ Բաքվի հետ բանակցությունները պետք է ընթանան ուժի դիրքերից՝ Հեշմաթին հավելել է. «Բաքուն այսօր օրակարգում ունի մի ծրագիր, որը կկտրի Իրանի կապի ուղիները ԵԱՏՄ-ի հետ: Իրանը հստակ արտահայտել է իր հակազդեցությունն այդ ծրագրին և ընդգծել, որ դեմ է ցանկացած գործողություն, որը կհանգեցնի տարածաշրջանի սահմանների փոփոխության: Հավանաբար, Բաքվի, սիոնիստների ​​ու պանթուրքիզմի կողմնակիցների զայրույթի պատճառներից մեկն այն է, որ Իրանը կանխել է այդ սադրանքի գործադրումը և կշարունակի դա անել նաև ապագայում»։