Փաշինյան, դու վարչապե՞տ ես, թե բողոքի գրքում թվիտ գրող

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը թվիթերյան իր էջում գրում է․

«Փաշինյան, դու վարչապե՞տ ես, թե բողոքի գրքում թվիտ գրող։

Հերիք է բողոքես…

Դու աշխատավարձ ստանում ես ոչ թե թվիտ գրելու համար, այլ սահմանների անառիկությունն ու պետության անվտանգությունն ապահովելու։

Չե՞ս ջոկում, պետություն առաջնորդելը քո բան չէ։

Քո բողոքները ոչ մի պետություն բանի տեղ չի դնելու, քանի որ որևէ մեկը չի կարող հարգել սեփական ազգի երազանքը թաղողին։

Զենք չես կարողանում բերել, հող չես կարողանում պահել, բանակցություններում պետական շահ չես կարողանում սպասարկել. մնացել ես վարչապետի աթոռից կպած, որ ի՞նչ անես։

Ասա՝քեզ ի՞նչ ու ինչքա՞ն է պետք, ազգովիn հավաքենք ու տանք քեզ, միայն թե գնա»։