Հենրիկ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Մի շարք հայտնի ֆուտբոլիստներ հանդիպել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ նախքան Խաղաղության մրցաշարի մեկնարկը։

Հենրիկ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին գրում է «Վատիկան Նյուզը»։

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։