Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը

  • Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Կապանում ՏԻՄ ընտրություններ էին։ Նույն օրը՝ ուղիղ կեսգիշերին, Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը՝ Կապանից կտրելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ ու Շիշկերտ գյուղերը։
  • Ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն անօրինական արգելափակելուց ուղիղ մեկ տարի անց Հայաստանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հաղորդում է, որ ավարտվել է «Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցումը»՝
  • «թյուրիմացաբար» Կապան-Ճակատեն ՄԻԱԿ ճանապարհ ասելու փոխարեն կիրառելով «Կապան-Ճակատեն շրջանցիկ հատված» ձևակերպումը, որն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Կապանից Ճակատեն այս ճանապարհը ոչ թե շրջանցիկ է կամ այլընտրանքային, այլ հիմնական ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո ՄԻԱԿ ճանապարհն է,
  • «մոռանալով» նշել, որ Կապան-Ճակատեն այս ճանապարհը կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների ուղիղ նշանառության և վերահսկողության տակ, և թշնամին կարող է ցանկացած պահին թիրախավորել այդ ճանապարհով անցնող մեր մեքենաները կամ փակել ճանապարհը, ինչպես որ դա արեց ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-14-ի հարձակման օրերին, երբ կրակի տակ պահելով ճանապարհը՝ թույլ չէր տալիս նրանով մեր երթևեկը և թիրախավորում էր մեր մեքենաները, այդ թվում՝ շտապօգնության։

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից