Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ և ՇՀԿ գլխավոր քարտուղարների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի հանդիպումը

Մոսկվայում նոյեմբերի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կհանդիպի ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՀԱՊԿ քարտուղարությանը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտանգության ոլորտի հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ բարձրագույն վարչական պաշտոնատար անձանց արդեն 10-րդ ոչ պաշտոնական հանդիպումն է։