Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ցավակցություն:

Չավուշօղլուն «Թվիթերի» իր էջում կիսվել է Արարատ Միրզոյանի գրառմամբ և գրել.

«Շնորհակալություն ցավակցության համար»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ: