Զելենսկին Խերսոն է գնացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնացել է Խերսոն։ Այս մասին տեղեկացրել է «Ունիանը»

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Խերսոնը «վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության ներքո»։ Նոյեմբերի 12-ին նախագահի գրասենյակում տեղեկացրել էին, որ Խերսոնում և մարզում արդեն սկսել են աշխատել մարզի ռազմական աշխատակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը, Ազգային ոստիկանության և  Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն շարունկվում է մինչև օրս։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 9-ին հատուկ ռազմական գործողության գոտում գործող զորախմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով հրամայել էր ռուսական զորքերը Խերսոնի մարզում տեղափոխել Դնեպրի աջ ափից, որտեղ գտնվում է մարզկենտրոնը, ձախ ափ։ Սուրովիկինի խոսքով, բոլոր խաղաղ բնակիչները՝ ավելի քան 115 հազար մարդ, ովքեր ցանկացել են, արդեն տարհանվել են աջ ափից։