Իրանի Խորհրդարանի պատգամավորները արձագանքել են Ալիևի սադրիչ հայտարարություններին (տեսանյութ)

Իրանի Խորհրդարանի պատգամավորներ. «Ադրբեջանն ու Նախիջևանը պիտի վերամիանան Իրանին», «Օսմանյան կայսրության և մեծ Անատոլիայի երազանքները դուք ձեզ հետ գերեզման կտանեք»․ Իրանի Խորհրդարանի պատգամավորները արձագանքել են Ալիևի սադրիչ հայտարարություններին:

🔹Խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը առավոտյան նիստում ասել է. «Թոռը չի´ կարող հերքել իր պապին, հետևաբար Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարություններն անհիմն են»։

🔸Իրանի Խորհրդարանի պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին, այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ, ասաց. «Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին կարդալ Գոլեստանի պայմանագիրը, որ իմանա, թե ո´ր տեղը որտեղի´ց է անջատվել։ Իր հարևան երկրների տարածքային ամբողջականության մասին կարծիք հայտնելը կոռեկտ չէ: Եթե Գոլեստանի պայմանագիրը չկատարվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, և նա չէ´ր կարող լինել այս երկրի նախագահը»։

🔹️Թավրիզ քաղաքի պատգամավոր ️Մոհամմադռեզա Միր – Թաջեդինի.

«Խոսք ունեմ ուղղված Ադրբեջանի նախագահին: Վերջերս նա իր բերանից մեծ հայտարարություն է արել և խոսել ազերիների (Իրանի) դառը ճակատագրի մասին՝ Ադրբեջանից անջատվելուց հետո իբր… Ինչքան անտեղյա҃ կ է պատմությանը:

Պարո´ն Իլհամ Ալիև, ականջներդ բա´ց արա և խոսքս լսի. Իրականությունն այն է, որ Ադրբեջանը Իրանի´ց է անջատվել, իսկ եթե խոսքը վերաբերում է միացմանը, ապա դուք և Նախիջևանը պետք է միանաք Իրանին»:

🔸️Իրանի Խորհրդարանի Ազգային Անվտանգության և Արտաքին Քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն ասել է.

«Այսպես կոչված՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը սադրիչ հայտարարություններ է արել։ Ի հավելումն սրան, մենք ականատես ենք այս երկրի ձևական խորհրդարանի, դրա պատգամավորների և այս երկրի որոշ զառանցող լրատվամիջոցների շարունակական ամբարտավանությանն ու ոտնձգություններին՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և մեր ազգային ինքնության դեմ։

Այս երկրի որոշ պաշտոնյաների, հատկապես՝ Իլհամ Ալիևին, խիստ զգուշացնում եմ՝ դադարեցնել թելադրված խաղերը և արժեվորել ձեր հալածված ժողովրդին։

Արդեն որոշ ժամանակ է, ինչ այս մոլորված, անարժեք մարդիկ իրենց ոտքերը դրել են սեփական գորգից այն կողմ և ելնելով իրենց պատրանքներից՝ անջատողական – ռասիստական խնդիրներ են ստեղծում հայ ժողովրդի դեմ։

Որպես Իրանի ժողովրդի ներկայացուցիչ՝ ես զգուշացնում եմ Իրանի մարմնի մաս հանդիսացող հյուսիսային հարևանի նախագահին՝ դուրս գալ թյուր պատկերացումների դաշտից, հում պատրանքներից, երևակայության գիրկը չընկնել և չոգևորվել արևմտյան պատեհապաշտ դաշնակիցների ու զավթիչ Իսրայելի աջակցությունից։

Իմացեք, որ սիրելի Իրանի յուրաքանչյուր ազերի պահանջում է ձեր և ձեր բռնապետ նախնիների կողմից ճնշված իր հայրենակիցների վերադարձը դեպի Իրանի գիրկը։ Օսմանյան կայսրության և մեծ Անատոլիայի երազանքները դուք ձեզ հետ գերեզման կտանեք»։

Փույա Հոսեինի ֆեյսբուքյան էջից