Արցախի ՊՆ-ը հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կրակ են բացել  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»։