Հայաստանն այսօր գտնվում է պայթունավտանգ վիճակում

Հայաստանն այսօր գտնվում է պայթունավտանգ վիճակում:

Ե՞րբ կպայթի, ի՞նչ ուժգնությամբ, ի՞նչ եղանակով ու ի՞նչ կմնա դրանից հետո, հայտնի չէ որևէ մեկին, անգամ նրանց, ովքեր Հայաստանը դարձրին այսչափ դյուրավառ:

Հանգիստ նստելն ու ոչինչ չանելը դառնում է հանցավոր անգործություն: Այս առումով օրհասական հարց է դառնում հային համախմբելը նոր բանաձևի, նոր գործողությունների ու նոր արդյունքի շուրջ:

Այսօր ի զորու չենք հանուն կյանքի ու արդարության մղվող պայքարում լինել առաջամարտիկ:

Դա իբր քիչ է, Հայաստանի գոյության պայքարի չնվազող դեռ մի բան էլ օրեցօր ուժգնացող վտանգը կախված է օդում: Ցավոք, սա էլ չի ամրանում գիտակցության մեջ այնքան, որ դառնա այդ պայքարի բանալին:

Մեր բոլորի ջանքերով պետք է գտնել այն ալգորիթմը, այն ուժը, որը կդարձնի ստեղծված խնդիրների գիտակցումն անառարկելի: Պայքարը կդարձնի յուրաքանչյուրիս գիտակցության մասնիկը:

Եթե հիմա դա չարվի, եթե զգոնությունը մնա նման բթացված մակարդակի, ապա շատ արագ հերթական արհավիրքների ժամանակ միակ բանը մնալու է, դե երևի այդպես էր պետք, իրականում դատարկ արդարացումը:

Մեր անգործության, անճարության, անկարողության ու սեփական ուժերի նկատմամբ չհաղթահարվող անկարողության զգացումն անցնելու է միայն գործողություններով: Այս փնտրտուքներով էլ մենք որպես ընդդիմադիրներ պետք է շարունակենք մեր գործունեությունը մի կողմից փորձելով գնահատել իրավիճակը, մյուս կողմից հակազդել այդ նույն իրավիճակին:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից