ԵՄ մոնիտորինգային առաքելության մասին Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ․

«❗ԵՄ մոնիտորինգային առաքելության մասին Նիկոլը դեռ սուտ չէր ասել, սակայն երեկ «դիշովի» հայտարարություն արեց. դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է:

❗Իրականում ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը  պետք է իրականացնի 2 կարևորագույն ֆունկցիա, որոնցից առաջինը հրադադարի պահպանման մեխանիզմների մշտադիտարկումն է։

❗Կցում եմ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական կայքէջից համապատասխան նյութը, որում հրադադարի պահպանման մշտադիտարկման ֆունկցիայի մասին 3 անգամ հիշատակվում է՝ https://www.eeas.europa.eu/…/qa-eu-monitoring-capacity …»։