Վրաստանում ՀՀ դեսպանը այցելել է Թբիլիսիի համար 104 հայկական հանրային դպրոց

Նոյեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Թբիլիսիի համար 104 հայկական հանրային դպրոց, որտեղ հանդիպում ունեցավ դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի և ղեկավար անձնակազմի հետ։

Դպրոցի ղեկավարությունը ՀՀ դեսպանին ներկայացրեց դպրոցի կրթական ծրագրերը և դասավանդման համար ստեղծված բարվոք պայմանները։ Ա.Սմբատյանը ծանոթացավ նաև դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ, իսկ պարի խմբակի երեխաները հանդես եկան կատարումներով։