Խաղաղության օրակարգը կեղծ է, քանի դեռ դու ինքդ այդ խաղաղության համար ոչինչ չես անում․ Արտակ Զաքարյան

Նման տեսակի իշխանություններ այսօր աշխարհում գոյություն չունեն, և զարմանալի է, որ Հայաստանում այս իրավիճակում այս տեսակի իշխանություն կա։ Խաղաղության օրակարգը կեղծ է, քանի դեռ դու ինքդ այդ խաղաղության համար ոչինչ չես անում։

Բանակցողին փոխել՝ չի նշանակում, թե մեկ անձի փոփոխությամբ Հայաստանի պոտենցիալ հնարավորությունները փոխվելու են։ Բանակցողին փոխել՝ նշանակում է ձևավորել մի համակարգ, որը պետք է իր բոլոր հնարավորությունն ի սպաս դնի ՀՀ բանակցային դիրքերն ամրացնելու, վերափոխելու, վերադասավորելու, գոյություն ունեցող միջազգային քաղաքականության հնարավորությունները համադրելու և ՀՀ-ի համար առավել շահեկան խաղաթղթեր կիրառելու գործին։ Երբ նա գնա բանակցությունների, պետք է ունենա, օրինակ, պաշտպանության նոր նախարար՝ վստահ լինելով, որ նա ամեն օր անվտանգությունն ամրացնում է:

 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից