Աշտարակի խճուղին՝ նոր լուսավորությամբ

Աշտարակի խճուղու լուսավորության ցանցը վերակառուցվել ու արդիականացվել է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մոտ 4 կմ հատվածը լուսավորելու համար տեղադրվել է 125 նոր հենասյուն: Նատրիումային լամպերը փախարինվել է էներգախնայող 250 LED լուսատուով, որոնք այսօր մի քանի անգամ ավելի ուժեղ լուսավորություն են ապահովում: