Արցախցի Դավիթ Գրիգորյանը սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն դարձավ

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանն արծաթե մեդալակիր դարձավ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Ոսկե մեդալի համար նրա մրցակիցը աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Ռյաբովն էր (ՌԴ): Ցավոք, Դավիթը չկարողացավ դիմադրել ահեղ մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով, ինչը, անշուշտ, նույնպես մեծ հաջողություն է»,– ասված է հաղորդագրության մեջ։